
«Կոմերսանտը» գրում է, որ Ռուսաստանում կոնյակի արտադրությունը հունիսին տարեկան կտրվածքով նվազել է 26,67 տոկոսով։
Փորձագետները դա, ի թիվս այլ պատճառների, կապում են մայիսի վերջին հայկական կոնյակի սպիրտի վրա դրված սահմանափակումների հետ։ Հենց այդ սպիրտներից է արտադրվում ռուսական կոնյակը։
Այդքան կարճ ժամանակահատվածում ռուս արտադրողները չեն հասցրել վերակառուցել կոնյակի շշալցման համար անհրաժեշտ հումքի մատակարարման շղթաները, գրում է թերթը։
Արտադրության ծավալների վրա ազդում է նաեւ կոնյակի նկատմամբ ընդհանուր պահանջարկի նվազումը՝ զգալի թանկացման պատճառով։ 2026 թվականի սկզբից առնվազն երեք տարի հնեցված կոնյակի նվազագույն մանրածախ գինը բարձրացվել է 16 տոկոսով։




