ԿարևորՄիջազգային

ՀԱՄԱՍ- ը լուծարել է Գազայի կառավարությունը

Գազան կառավարող ՀԱՄԱՍ շարժումը նախօրեին հայտարարել է, որ լուծարել է Գազայի իր կառավարությունը եւ պատրաստվում է իշխանությունը փոխանցել ՄԱԿ-ի աջակցությունը վայելող տեխնիկական կոմիտեին՝ որպես ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագրի մաս, հայտնում է AP-ն` վկայակոչելով Գազայի կառավարության լրատվական գրասենյակի գլխավոր տնօրեն Իսմայիլ ալ-Թավաբթանին։

ՀԱՄԱՍ-ը չի հայտնել՝ արդյո՞ք պատրաստվում է զինաթափվել կամ Գազայի հատվածի անվտանգության վերահսկողությունը միջազգային ուժերին հանձնել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը, որը լիազորված է կառավարելու եւ վերականգնելու Գազան, X-ում տարածած հայտարարության մեջ նշել է, որ տեղյակ է ՀԱՄԱՍ-ի հայտարարությանը, սակայն դրա ազդեցությունը կգնահատի «գործերով, ոչ թե խոստումներով»։

Կարդացեք նաև

Back to top button