
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` հուլիսի 7-ին, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։
Առանձին հատվածներում անձրեւները կլինեն հորդառատ։ Քամին`արեւմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ամենատաք հուլիսի 7-ն արձանագրվել է 2011 թվականին` 38.5°C, ամենազովը` 1974 թվականին`12.4°C։




