Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Հյուր. Radio-Canada-ի առավոտյան ծրագրի հաղորդավար Պատրիկ Մասբուրյան և թարգմանիչ Տաթևիկ Եղիազարյան:
Թեման. Նա արթնանում է լուսաբացին՝ Մեծ Մոնրեալի ռադիոլսողներին ուղեկցելու և տեղեկացնելու համար։ Իր ոճը նա նկարագրում է որպես ավելի մոտ սրտին, քան մտքին, և հենց այդ անկեղծ ու ջերմ մոտեցումն է նրան հասցրել ռադիոհաղորդումների վարկանիշային գագաթնակետին։
Պատրիկ Մասբուրյանը ծնվել է Միացյալ Նահանգներում՝ հայ ընտանիքում։ Իր հեռուստատեսային և մեդիա կարիերան նա սկսել է դեռ երիտասարդ տարիներից։
Ինչպես միշտ, եթերում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:




