ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ում կարծում էին, որ Իսրայելը կարող է սպանել Իրանի գլխավոր բանակցողներին. NYT

ԱՄՆ պաշտոնյաները կարծում էին, որ Իսրայելը, հնարավոր է ծրագրի  Իրանի գլխավոր բանակցողների սպանությունն այն ժամանակ, երբ Վաշինգտոնը գարնանը Թեհրանի հետ նուրբ բանակցություններ էր վարում՝ ժամանակավոր խաղաղության համաձայնագրի հասնելու նպատակով, գրում է The New York Times` վկայակոչելով ամերիկացի ներկա ու նախկին պաշտոնյաներին։

Իրանի բարձրաստիճան ղեկավարների սպանությունը, ըստ աղբյուրների, պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի ռազմավարության մի մասն էր։ Սակայն ԱՄՆ մտահոգությունն առանձնապես մեծացել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի եւ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հնարավոր սպանության հարցում։

Որոշ պաշտոնյաների խոսքով՝ մտավախություն ունենալով, որ Իսրայելի հնարավոր մահափորձը կխափանի բանակցությունները, ԱՄՆ-ը նույնիսկ դիմել էր տարածաշրջանի մի շարք երկրների՝ խնդրելով նախազգուշացնել Իրանին, որ Իսրայելը կարող է թիրախավորել այդ երկու պաշտոնյաներին։

Ապրիլին` բանակցությունների ակտիվ փուլ մտնելուց հետո, Վաշինգտոնում կարծում էին, որ նրանց սպանելու ցանկացած փորձ կդադարեցնի բանակցությունները եւ կրկին կբորբոքի ռազմական գործողությունները։

Կարդացեք նաև

Back to top button