
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու երկրի նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությանը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հայտարարել է գործադիրի ղեկավարը։
Վարչապետը նշել է, որ Թեհրան է մեկնում ընդամենը մեկ օրով։ «Այո, վաղը մեկնելու եմ և վաղն էլ վերադառնալու եմ»,- հայտնել է Փաշինյանը։
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սգո արարողություններին ներկա են լինելու նաև տարածաշրջանի այլ երկրների ղեկավարներ։




