ԿարևորՄիջազգային

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին թույլ չեն տվել հայրենիք վերադառնալ

The New York Times-ը հայտնում է, որ Վենեսուելայի ընդդիմության տարագրության մեջ գտնվող առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին թույլ չեն տվել հայրենիք վերադառնալ։

Նա նախատեսում էր Վենեսուելա ժամաներ Պանամայից՝ նպատակ ունենալով մասնակցելու վերջերս տեղի ունեցած ավերիչ  երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին։

Մաչադոն ցանկանում էր որպես տարանցիկ կետ օգտագործել Կյուրասաո կղզին, սակայն հոլանդական իշխանությունները մերժել են նրա մուտքի թույլտվությունը, երբ ԱՄՆ-ը հրաժարվել է քաղաքական գործչի համար երաշխիքներ տալ։

Սպիտակ տունը եւ Պետդեպարտամենտը ընդդիմության առաջնորդի գործողությունները գնահատել են որպես տարաժամ «քաղաքական հնարք», որը կարող է ապակայունացնել իրավիճակը Վենեսուելայում։

Կարդացեք նաև

Back to top button