ԿարևորՄիջազգային

Պատերազմը երբեք չի դադարի, եթե ապրում եք Մերձավոր Արեւելքում եւ աշխարհում. Նեթանյահու

Իսրայելական Channel 14 հեռուստաալիքին տված հարցազրույցում վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցին, թե ինչպես է գնահատում վերջին տարիներին Իսրայելի ռազմական ձեռքբերումները եւ արդյո՞ք կարելի է ավարտված համարել երկրի պատերազմները Իրանի, ՀԱՄԱՍ-ի եւ «Հեզբոլլահի» դեմ, պատասխանել է.

«Սա երբեք չի ավարտվում։ Եթե ցանկանում եք ապրել Մերձավոր Արեւելքում եւ աշխարհում, ապա պետք է շատ ուժեղ լինեք։ Իսրայելն այսօր ավելի ուժեղ է, քան` երբեւէ, եւ մենք հետ ենք մղել այդ սպառնալիքները։ Մենք զգալիորեն թուլացրել ենք դրանք»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ուժը նաեւ դիվանագիտական արդյունքներ է բերում․ «Երբ դուք ուժեղ եք, մարդիկ դաշինքներ են կազմում ձեզ հետ եւ խաղաղություն են կնքում»։

Կարդացեք նաև

Back to top button