ԿարևորՀասարակություն

Սյունիքում փրկել են Կարմիր գրքում գրանցված վիրավոր անգղի

Սիսիան համայնքի բնակավայրերից մեկում հայտնաբերվել է վիրավոր սպիտակագլուխ անգղ։ Այս թռչնատեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Փրկարարական ստորաբաժանման ծառայողները թռչնին տեղափոխել են անվտանգ վայր։

Համագործակցելով Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնի հետ՝ փրկարարները հազվագյուտ թռչունը տեղափոխել են Երևան՝ մասնագիտացված բժշկական զննության։
Թռչնի վիճակը բարելավվել է։

Փրկարար ծառայությունը հորդորում է՝ հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող կենդանատեսակների հետ առնչվող ցանկացած դեպքի մասին անհապաղ տեղեկացնել համապատասխան մարմիններին։ Ժամանակին ցուցաբերված օգնությունը կարող է վճռորոշ լինել կենդանուն փրկելու և կենսաբազմազանությունը պահպանելու գործում։

Կարդացեք նաև

Back to top button