ԿարևորՍպորտ

Աշխարհի առաջնությունը կշարունակվի առանց Գերմանիայի. անակնկալները շարունակվում են (լրացված)

լրացվել է ժամը 8։07-ին

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակիչում Մարոկկոն դժվարին պայքարում հաղթեց Նիդերլանդների հավաքականին (3։2) 11-մետրանոց հարվածաշարում։ Հիմնական եւ լրացուցիչ խաղն ավարտվեց ոչ ոքի` 1։1։

1/16 եզրափաակիչում Պարագվայի հավաքականը հիմնական և լրացուցիչ ժամանակներում 1։1 հաշվով ավարտելով հանդիպումը՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4-3 հաշվով պարտության մատնեց Գերմանիային։

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին, երբ աչքի ընկավ պարագվայցի Խուլիո Էնսիսոն։ Գերմանացիներին հաջողվեց վերականգնել հավասարությունը երկրորդ խաղակեսի սկզբում. 54-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կայ Հավերցը։ Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակներում այլևս գոլեր չգրանցվեցին։

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարն ավելի հաջող դասավորվեց հարավամերիկացիների համար։ Գերմանացիների կազմում իրենց հարվածները չկարողացան անվրեպ իրացնել Կայ Հավերցը, Նիկ Վոլտեմադեն և վճռորոշ հարվածը կատարած Ջոնաթան Տան, որի վրիպումից անմիջապես հետո Խոսե Կանալեն իրացրեց Պարագվայի հաղթական գնդակը:

Այսպիսով, Պարագվայի ազգային հավաքականը դուրս եկավ  1/8 եզրափակի։

Աղբյուրը` armsport.am

Կարդացեք նաև

Back to top button