
Երևանում ջրահեռացման, հեղեղատար ոռոգման համակարգերի կառուցման ու վերակառուցման նպատակով մայրաքաղաքի 35 հասցեներում իրականացվում են աշխատանքներ։
Դրանցից 2-ում կառուցվում և վերակառուցվում են հեղեղատարներ, իսկ մնացած հասցեներում՝ կոյուղատար և ոռոգման նոր համակարգեր։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող հ․ 95 մսուր-մանկապարտեզին հարակից տարածքում կատարվում են կոյուղագծի վերակառուցման աշխատանքներ։
Կոյուղատար համակարգ է կառուցվում նաև Երևանի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքում, որը երբևէ կոյուղացված չի եղել։




