
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Իրանի խնդրանքով երեքշաբթի օրը (հունիսի 30-ին) Դոհայում տեղի կունենան բարձր մակարդակի բանակցություններ:
«Իրանը հանդիպում է խնդրել։ Այն տեղի կունենա վաղը՝ Դոհայում»,- գրել է նա Truth Social-ում։
Թրամփի հայտարարությանը զուգահեռ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը նախապես հայտարարել էր, թե այս շաբաթ աշխատանքային խմբերի մակարդակով «տեխնիկական բանակցություններ» նախատեսված չեն։ Սակայն Սպիտակ տունը հստակեցրել է, որ տեխնիկական քննարկումները տեղի կունենան հենց բարձր մակարդակի քաղաքական հանդիպումների շրջանակում։
Բանակցություններին Միացյալ Նահանգները կներկայացնեն նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, հաղորդում է Reuters-ը։




