ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և որպես ընտրակաշառք այլ ծառայություններ մատուցելու տարբեր դեպքերի մասին։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




