Սպորտ

Հայտնի է Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականի հայտացուցակը

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանը հրապարակել է թիմի հայտացուցակը, որը կմասնակցի հուլիսի 4-12-ը Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությանը։

Ինչպես հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, հավաքականի կազմում ընդգրկվել են՝

  • Դավիդ Զոհրաբյան («Կիլիկիա»)
  • Գագիկ Ծառուկյան («Շենգավիթ»)
  • Արթուր Ասլիբեկյան (ԲԿՄԱ, Ռուսաստան)
  • Դմիտրի Հաջյան («Պավլովսկի Պասադ», Ռուսաստան)
  • Էթան Կազանչյան (ՀԲԸՄ, ԱՄՆ)
  • Ջիվան Դորյան (ՀԲԸՄ, ԱՄՆ)
  • Հովհաննես Կոստիկյան (ԽՄՕՄՄ)
  • Գևորգ Հայրապետյան («Շենգավիթ»)
  • Միխայիլ Պետրով («Կրասնոյարսկիյ մարզադպրոց», Ռուսաստան)
  • Էնթոնի Սարգսյան («Փոլ Ջորջ Էլիտ», ԱՄՆ)
  • Ալեքսանդր Աբրահամյան («Միրաք»)
  • Հովհաննես Օրդանյան («Պատրիոտ»)
  • Արամ Գևորգյան (ԽՄՕՄՄ)
  • Ռաֆայել Գրիգորյան («Միրաք»)

Գլխավոր մարզիչ Նարեկ Կապուշյանին հավաքականում կօգնեն մարզիչներ Քրիս Չամքրտանյանը, Լևոն Սարմազյանը և Մխիթար Վարդանյանը։

Կարդացեք նաև

Back to top button