ԿարևորՄիջազգայինՏնտեսական

Մասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. Bloomberg

Իլոն Մասկի կարողությունը նվազել է եւ այժմ կազմում է 957 միլիարդ դոլար, ցույց են տալիս Bloomberg Billionaires Index-ի տվյալները։

Նա դարձել էր աշխարհում առաջին տրիլիոնատերը SpaceXի բաժնետոմսերը շուկա դուրս բերելուց հետո։ Մասկը գրեթե երկու շաբաթ պահպանել է այդ կոչումը, սակայն հունիսի 22-ին, SpaceX-ի բաժնետոմսերը երեք օր անընդմեջ նվազելուց հետո, կորցրել են արժեքի 17,13 տոկոս։ Հունիսի 16-ից նաեւ Teslaի բաժնետոմսերն են նվազել 4,14 տոկոսով։

Այս փոփոխությունների արդյունքում նրա կարողությունը նվազել է 118 մլրդ դոլարով։

Թեեւ Bloomberg-ի ինդեքսի հետ համաձայն չէ Forbes-ը։ Նրա հաշվարկներով, Մասկի կարողությունը դեռեւս կազմում է 1,1 տրիլիոն դոլար։

Կարդացեք նաև

Back to top button