
Ֆրանսիայում մետեոդիտարկումների պատմության ընթացքում երեքշաբթին եղել է ամենաշոգ օրը՝ 1947 թվականից ի վեր։
Երկրի արեւմտյան շրջաններում գրանցվել են բացարձակ ջերմաստիճանային ռեկորդներ․ օդը տաքացել է մինչեւ 44,3 աստիճան։ Շոգի պատճառով «կարմիր» վտանգի մակարդակ է հայտարարվել ռեկորդային թվով դեպարտամենտներում, իսկ ծայրահեղ շոգի վտանգի տակ է երկրի բնակչության ավելի քան 90 տոկոսը, հայտնում է RFI-ն։
Անոմալ շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը երեկ ժամը 16:00-ից փակվել է այցելուների համար։
EDF էներգետիկ ընկերությունը կանգնեցրել է Գոլֆեշի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը․ քանի որ Գարոն գետի ջուրը, որով սառեցվում է ռեակտորը, պետք է տաքանար մինչեւ 28 աստիճան, ինչը գերազանցում է կանոնակարգով թույլատրելի շեմը։
Եղանակային անոմալ երեւույթներ են դիտվում նաեւ Իսպանիայում եւ Արեւմտյան ու Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներում, հայտարարվել են ծայրահեղ շոգի վերաբերյալ «կարմիր» նախազգուշացումներ, հայտնում է BBC-ին։
Օդերեւութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 40°C-ը։
Ամենաբարձր մակարդակի վտանգի նախազգուշացումներ են հայտարարել նաեւ Գերմանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի եւ Լյուքսեմբուրգի իշխանությունները։
Եվրոպայի բազմաթիվ երկրներում շոգի գագաթնակետը սպասվում է այսօր։ Մասնավորապես, Փարիզում օդերեւութաբանները կանխատեսում են մինչեւ 41°C ջերմաստիճան։
Ջերմաստիճանի աճը պայմանավորված է Սահարա անապատից դեպի հյուսիս շարժվող տաք օդային զանգվածներով։ Այդ հոսքը նպաստում է յուրատեսակ «ջերմային գմբեթի» ձեւավորմանը։ Օդերեւութաբանների գնահատմամբ՝ սա կարող է դառնալ վերջին տարիների ամենաերկարատեւ շոգը։




