ԿարևորՔաղաքական

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան, հայտնում է Politico-ն՝ հղում անելով ծրագրերին ծանոթ երեք աղբյուրների։

Պարբերականի տեղեկություններով՝ ԵՄ պատվիրակության կազմում կլինի նաև ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Այցը դիտարկվում է որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու բարձր մակարդակի քաղաքական ուղերձ՝ նրա եվրոպամետ կուսակցության՝ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից ենթարկվում է ինտենսիվ և հետևողական ճնշման։ Այս այցը կդառնա աջակցության հստակ ազդանշան՝ ի լրումն արդեն տրամադրված կոնկրետ աջակցության», — Politico-ին ասել է այցի նախապատրաստմանը մասնակցած ԵՄ պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Սա կլինի շուրջ երկու ամսվա ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի երկրորդ այցը Հայաստան։ Նա մայիսին Երևանում մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ինչպես նաև ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին։

Կարդացեք նաև

Back to top button