Աշխարհի 2026 թվականի առաջնության երկրորդ տուրի C խմբի մեկնարկային խաղում, ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ֆոքսբորո քաղաքի «Ջիլեթ» մարզադաշտում, Մարոկկոյի հավաքականը նվազագույն՝ 1-0 հաշվով առավելության հասավ Շոտլանդիայի ընտրանու նկատմամբ։
Հանդիպման ելքը վճռվեց խաղի հենց մեկնարկում։ Արդեն 2-րդ րոպեին մարոկկացիների կազմում աչքի ընկավ Իսմաել Սայիբարին՝ խփելով հանդիպման միակ և հաղթական գնդակը։ Շոտլանդիայի հավաքականին հանդիպման մնացած հատվածում այդպես էլ չհաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը։
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում, որը C խմբի համար նախատեսված է հունիսի 25-ին, Շոտլանդիայի հավաքականը կմրցի Բրազիլիայի, իսկ Մարոկկոն ուժերը կչափի Հայիթիի ընտրանու հետ։




