
Պենտագոնը Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է խնդրում՝ Իրանի դեմ հարձակման նյութական կորուստները ծածկելու համար։ Այդ գումարն է կոնգրեսականների հետ հեռախոսազրույցների ընթացքում նշել ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Սթիվեն Ֆայնբերգը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ռազմական գերատեսչությունը խոստովանում է, որ մինչեւ աշուն Պենտագոնում կարող են սպառվել գործողությունների համար նախատեսված միջոցները, ուստի նրանք Կոնգրեսին խնդրում են ընդունել ռազմական ծախսերի նոր օրինագիծ։ Օրենսդիրները, իրենց հերթին, Թրամփի վարչակազմից պահանջում են ներկայացնել Իրանի դեմ գործողության ծախսերի ամբողջական հաշվետվություն, գրում է թերթը։
Նաեւ նշվում է, որ Կոնգրեսում կասկածներ կան, որ օգտագործվել են արժեքավոր զինամթերք, որը կարող է անհրաժեշտ լինել աշխարհի այլ տարածաշրջաններում։




