ԿարևորՄիջազգային

Զելենսկին Մոսկվայի ուղղությամբ հարվածներն անվանել է «արդարացի պատասխան»

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Մոսկվայի նավթավերամշակման գործարանի և Ռուսաստանի տարածքում գտնվող այլ ռազմական նշանակության թիրախների ուղղությամբ իրականացված հարվածները «լիովին արդարացի պատասխան» են Ուկրաինայի քաղաքների և բնակավայրերի դեմ Ռուսաստանի շարունակական հարձակումներին։

Զելենսկին Telegram-ի իր էջում նշել է, որ դրանք «ուկրաինացի զինվորների կողմից ռուսական ռազմական մեքենային աջակցող թիրախների դեմ իրականացված գործողությունների ևս մեկ կարևոր արդյունք են»։

Նրա խոսքով՝ հարվածներ են հասցվել նաև Ռոստովի մարզում և Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներում տեղակայված թիրախներին։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ երկրի գործընկերները բարձր են գնահատել Ռուսաստանի տարածքում իրականացված հարվածների ճշգրտությունն ու արդյունավետությունը։

«Ժամանակն է ավարտել այս պատերազմը, և Ռուսաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի դիվանագիտական ճանապարհով»,- ընդգծել է Զելենսկին։

ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին

Կարդացեք նաև

Back to top button