ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

Այս հայտարարությունը հնչում է «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայկական մի շարք ապրանքատեսակների ներմուծման արգելքների ֆոնին։

«Այդ նիստին մասնակցություն կունենամ, և, ինչպես ասել եմ, կզբաղվենք այդ հարցերով, սակայն այսօր էլ արդեն իսկ զբաղվում ենք. ԵԱՏՄ ինստիտուտները աշխատում են»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ դրանք սովորական, ընթացիկ գործընթացներ են, որոնք տեղի են ունենում և որոնց ՀՀ իշխանությունը մասնակցություն կունենա։

Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը հրավիրված է օգոստոսի 15-ին Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում։

Կարդացեք նաև

Back to top button