ԿարևորՄշակույթ

«Արև Արենա». Երևանում բացվել է նոր բացօթյա մշակութային հարթակ

Հունիսի 17-ին կայացել է նորաբաց «Արև Արենա» բացօթյա մշակութային հարթակի պաշտոնական բացումը: Մեկնարկը տրվել է Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 17-րդ մրցույթ-փառատոնի գալա համերգով։

Տարիներ շարունակ լքված տարածքը վերակառուցվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ։

Շուրջ 500 հանդիսատեսի համար նախատեսված այս նոր մշակութային հարթակում կանցկացվեն բազմաժանր համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ, կինոցուցադրություններ և այլ մշակութային միջոցառումներ։ Ամառային ամիսներին այստեղ կգործի նաև մանկապատանեկան ստեղծագործական ճամբար, որը կընդունի շուրջ 300 երեխայի։

Տարածքի վերակառուցման, հիմնանորոգման և գույքով համալրման աշխատանքները տևել են շուրջ երկու ամիս։ Այդ ընթացքում հիմնովին նորացվել են ենթակառուցվածքները, կառուցվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, իրականացվել են կանաչապատման, բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքներ։

Երեկոյի ընթացքում հայտարարվել է նաև Երևանի քաղաքապետարանի մեկ այլ կարևոր նախաձեռնության մասին․ շուրջ 60 տարվա ընդմիջումից հետո Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների համար ձեռք են բերվել 30 բարձրակարգ KAWAI ռոյալներ, որոնք էապես կբարձրացնեն երաժշտական կրթության որակը։

Ծրագրի շրջանակում կայացել է նաև աշխարհահռչակ հայազգի ջութակահար-մանկավարժ Իվան Գալամյանի «Ջութակ նվագելու և դասավանդելու սկզբունքները» գրքի շնորհանդեսը, որը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ առաջին անգամ թարգմանվել է հայերեն։

Կարդացեք նաև

Back to top button