
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանը կարող են ստորագրել պատերազմն ավարտելու համաձայնագիրը, գրում է BBC-ին՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարությանը։
Կիսապաշտոնական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ գաղափարը «սեղանին է և դեռևս քննարկվում է»։
Ավելի վաղ Թրամփը G7-ի մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ինքը «կարող է» մնալ մինչև ստորագրման արարողությունը, որը տեղի կունենա ուրբաթ օրը Շվեյցարիայում։




