ԿարևորՀասարակություն

էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակ, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:

Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:

Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ»,- ասվում է հաղորդագրությունում:

Կարդացեք նաև

Back to top button