ԿարևորՍպորտ

Մեսսիի հեթ-տրիկը, 200-րդ հանդիպումն ու Կլոզեի լեգենդար ռեկորդի կրկնությունը

Լիոնել Մեսսին Աշխարհի առաջնության J խմբի մեկնարկային տուրում կրկնել է Միրոսլավ Կլոզեի բացարձակ ռեկորդը՝ գրանցելով պատմական հեթ-տրիկ Ալժիրի ընտրանու դեմ խաղում (3:0): Արգենտինայի հավաքականի 38-ամյա ավագն այսպիսով պաշտոնական մրցաշարերում իր գոլերի քանակը հասցրել է 16-ի:

17-րդ րոպեին Մեսսին տուգանային հրապարակի մատույցներից կատարած հուժկու հարվածով բացել է հանդիպման հաշիվը, 60-րդ րոպեին կրկնապատկել է այն, 76-րդ րոպեին Նիկո Գոնսալեսի փոխանցումից հետո Մեսսին ցածր հարվածով Մունդիալների պատմության մեջ գրանցել է իր կարիերայի առաջին հեթ-տրիկը :

Այս երեք գոլերի շնորհիվ Մեսսին հայտնվել է ռմբարկուների աղյուսակի ամենավերին հորիզոնականում։

Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) — 16 գոլ
Լիոնել Մեսսի (Արգենտինա) — 16 գոլ
Ռոնալդո (Բրազիլիա) — 15 գոլ
Գերդ Մյուլլեր (Գերմանիա) — 14 գոլ
Կիլիան Մբապե (Ֆրանսիա) — 14 գոլ

Բացի այս նվաճումից, Արգենտինայի ավագը սահմանել է ևս մի քանի ֆենոմենալ ցուցանիշ.

  • Մեսսին միակ ֆուտբոլիստն է, որը խաղադաշտ է դուրս եկել 6 տարբեր Մունդիալներում (2006-2026 թթ.):
  • Սա «Ալբիսելեստեի» կազմում լեգենդար հարձակվողի հոբելյանական՝ 200-րդ պաշտոնական խաղն էր:
  • 38 տարեկան հասակում նա շրջանցել է Կրիշտիանու Ռոնալդուին՝ դառնալով Մունդիալների պատմության ամենատարեց խաղացողը, որին հաջողվել է մեկ խաղում երեք գոլ խփել:

Կարդացեք նաև

Back to top button