
ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագրին Իսրայելը դեռևս պաշտոնական արձագանք չի տվել։ Սակայն Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը քննադատել է համաձայնագիրը՝ ընդգծելով, որ այն չի ապահովում Իսրայելի անվտանգությունը։
«Մենք այս համաձայնագրի գործընկերներ չենք։ Այն չի ապահովում մեր անվտանգությունը և որևէ կերպ մեզ չի պարտավորեցնում»,-հայտարարել է Բեն-Գվիրը։
Նա նաև նշել է, որ Իսրայելը չպետք է բավարարվի «Հեզբոլլահի» մասնակի թուլացմամբ և պետք է շարունակի գործողությունները լիբանանյան շիական շարժման դեմ։
«Լիբանանից Իսրայելի ուղղությամբ յուրաքանչյուր անօդաչու թռչող սարքի կամ հրթիռի արձակում կհանգեցնի Իսրայելի պատասխան հարվածի Դահիայի շրջանում»,- ասել է նախարարը։
Բեն-Գվիրը բազմիցս քննադատել է նաև Իսրայելի կառավարության, որին մաս է կազմում, քաղաքականությունը։ Նրա նկատմամբ Մեծ Բրիտանիան և մի շարք այլ երկրներ պատժամիջոցներ են սահմանել՝ պաղեստինյան համայնքների դեմ բռնությունը հրահրելու մեղադրանքների պատճառով։




