ԿարևորՄիջազգային

Իրանում պատրաստվում են Ալի Խամենեիի հուղարկավորությանը. սգո միջոցառումները կսկսվեն հուլիսի 4-ին

Իրանի հոգևոր նախկին առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները տեղի կունենան հուլիսի 4-ից 9-ը, հայտնել է նրա գրասենյակը՝ ներկայացնելով սգո միջոցառումների պաշտոնական ժամանակացույցը։

Ըստ հրապարակված տվյալների՝ արարողությունները կանցկացվեն երեք քաղաքներում.

  • Հուլիսի 4-5. Հանրային հրաժեշտի արարողություն Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան մեծ աղոթատանը (Մուսալլա)։
  • Հուլիսի 6. Թաղման մեծ թափոր և սգո երթ մայրաքաղաք Թեհրանում։
  • Հուլիսի 7. Սգո արարողություններ սրբազան Ղոմ քաղաքում։
  • Հուլիսի 9. Վերջնական հրաժեշտ և թաղման արարողություն Մաշհադ քաղաքում՝ Իմամ Ռեզայի դամբարանում։

Ալի Խամենեին սպանվել էր 2026 թվականի փետրվարի 28-ին՝ Թեհրանին հասցված ռազմական հարվածների հետևանքով։ Տարածաշրջանում բռնկված պատերազմական գործողությունների և անվտանգային խնդիրների պատճառով հուղարկավորության արարողությունը մի քանի ամսով հետաձգվել էր։

Կարդացեք նաև

Back to top button