ԿարևորՀայկական ռադիո 100ՀասարակությունՏեսանյութեր

100-ամյա հայկական ռադիոն՝ մանկական ձայների ուղեկցությամբ․ «Արևիկ»-ը շողաց Ստեփանավանում

Հայկական ռադիոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները շարունակվում են Հայաստանի մարզերում։ Հերթական կանգառը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքն էր, որտեղ Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը հանդես եկավ համերգային ծրագրով։ Տասնամյակներ շարունակ հայկական մանկական երգարվեստի այցեքարտերից մեկը համարվող անսամբլը հանդիսատեսին ներկայացրեց ինչպես սիրված դասական, այնպես էլ նոր ստեղծագործություններ՝ ևս մեկ անգամ ընդգծելով Հայկական ռադիոյի մեկդարյա պատմության ու մշակութային առաքելության շարունակականությունը։

Back to top button