
Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է քաղաքի խորհրդանիշ «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում կատարված վանդալիզմի մասին: Գիշերվա ընթացքում անհայտ անձինք պոկել են հերոս-քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը:
Առավոտյան կոմունալ ծառայության աշխատակիցները թափված տառերը հայտնաբերել են աղբամանում: Գրությունների հեռացման պատճառով հուշարձանի քարե հիմքերին լուրջ վնասվածքներ ու անցքեր են առաջացել: Այժմ փորձում են տառերը հաջորդականությամբ դասավորել և ամրացնել իրենց տեղերում։




