ԿարևորՄիջազգային

Air Canada-ի օդաչուն մեղադրվում է 17 տարի առանց անհրաժեշտ լիցենզիայի թռիչքներ իրականացնելու մեջ

Կանադայում Air Canada-ի նախկին օդաչուին մեղադրում են 2009 թվականից կեղծ փաստաթղթերով օդանավի կապիտանի պաշտոն զբաղեցնելու և շուրջ 17 տարի առանց անհրաժեշտ լիցենզիայի չվերթներ իրականացնելու համար։ Ըստ ոստիկանության՝ նա կատարել է մոտ 900 ներքին և միջազգային թռիչք։

Խախտումը բացահայտվել է հերթական ստուգման ընթացքում, երբ նրա լիցենզիայի փաստաթղթերում անհամապատասխանություններ են հայտնաբերվել։ Հետաքննությունից հետո օդաչուն հեռացվել է աշխատանքից, իսկ գործը փոխանցվել է իրավապահներին։

59-ամյա տղամարդուն առաջադրվել է յոթ մեղադրանք, այդ թվում՝ խարդախության, փաստաթղթերի կեղծման և կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար։

Air Canada-ն հայտարարել է, որ ուղևորների անվտանգությունը վտանգված չի եղել, քանի որ օդաչուն ունեցել է գործող առևտրային օդաչուի լիցենզիա և պարբերաբար անցել է մասնագիտական ստուգումներ, սակայն չի ունեցել կապիտանի պաշտոնի համար պահանջվող լիարժեք որակավորումը։

Դատարանի առաջին նիստը նախատեսված է հունիսի 29-ին։

Կարդացեք նաև

Back to top button