
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ միասին այսօր առավոտյան կատարել է իր ընտրությունը Երևանի 7/3 ընտրատեղամասում։
Քվեարկությունից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում դաշինքի առաջնորդը ներկայացրել է իր քաղաքական տեսլականն ու գնահատել ընդդիմության հնարավորությունները։
Հարցին, թե ինչպիսի՞ արժեքներ կրող Հայաստանի համար է քվեարկել, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Ազգային, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ»։
Նա բարձր է գնահատել ընդդիմադիր ուժերի հաղթանակի հնարավորությունները և վստահեցրել, որ երկրում արմատական վերափոխումներ են սպասվում։




