
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քվեարկությունից հետո լրագրողներին հայտնել է, որ իշխանություններն արդեն պարտվել են և չեն կարողանալու սահմանադրական մեծամասնություն կազմել։
«Ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ ճանաչման, ոչ էլ գումարի։ Սիրտս ցավում է, որ իմ ազգն այս վիճակում է։ Պետք է փոփոխություններ անել, որ մարդիկ լավ ապրեն, 18 տոկոսն ապրում են աղքատության մեջ, սնվելու խնդիր ունեն»,- ասել է նա։
ԲՀԿ առաջնորդն ընդգծել է, որ տարիներ շարունակ իշխանությունն իր քաղաքականությունը կառուցել է ստի վրա, ու ինքը վերադարձել է քաղաքականություն՝ դրա դեմն առնելու համար ու սրտացավությունից դրդված։




