Ընտրություններ 2026ԿարևորՀասարակություն

Գարեգին Բ-ն մասնակցել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը հունիսի 7-ին մասնակցել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը Էջմիածնի թիվ 14/11 ընտրատեղամասում։

Քվեարկությունից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ իր ընտրությունը կատարել է հավատքով, որպեսզի Աստված անսասան պահի Հայոց պետությունը և օրհնի ժողովրդին:

«Մենք կատարեցինք մեր ընտրությունը հավատքով, որ Աստված անսասան պահի Հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին՝ հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին այս ծանր փորձությունները, և կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարկ և բարօր երկիր»,- նշել է նա:

Back to top button