Ընտրություններ 2026ԿարևորՔաղաքական

Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր ընտրությունը կատարել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 8/20 ընտրատեղամասում:

Քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի ապագայի տեսլականին և ընտրությունների նշանակությանը:

«Ես վստահ եմ, որ ժողովուրդն է հաղթելու։ Սա անձնական հարց չէ։ Իմ ակնկալիքն այն է, որ Հայաստանի քաղաքացիները կհաղթեն»,- ասել է նա լրագրողներին։

Անդրադառնալով տարածաշրջանի համար ընտրությունների հնարավոր հետևանքներին՝ վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարությունը միշտ գործում է տարածաշրջանային և միջազգային համագործակցության օգտին։

«Կարծում եմ՝ ժողովրդավարությունը միշտ աշխատում է տարածաշրջանային և միջազգային համագործակցության օգտին։ Եվ, իհարկե, ժողովրդավարությունը կարևոր գործիք է տարածաշրջանային խաղաղության համար»,- շեշտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդը։

Back to top button