Միջազգային կրիպտոարժույթների ընդունման ինդեքսների համաձայն՝ 2025 թվականին Հայաստանը աշխարհի առաջատար 20 երկրների շարքում է՝ մեկ շնչի հաշվով կրիպտոակտիվների օգտագործման մակարդակով։ Ոլորտային աղբյուրների գնահատմամբ՝ երկրի չափահաս բնակչության շուրջ 10%-ը գլոբալ կրիպտոպլատֆորմների փորձ ունի, այդ թվում՝ Binance-ի հետ աշխատանքի։
Անցած տարին մեր երկրի համար շրջադարձային էր թվային ակտիվների շուկայի ձեւավորման եւ օրինականացման առումով։ 2025 թվականի հուլիսին ուժի մեջ մտավ «Կրիպտոակտիվների մասին» օրենքը, որով ամրագրվում է թվային ակտիվների շրջանառության իրավական ռեժիմը։ Փաստաթուղթկ սահմանում է կրիպտոակտիվների կարգավիճակը, ծառայություններ մատուցող ընկերությունների պարտադիր լիցենզավորումը, ինչպես նաեւ Հայաստանի Կենտրոնական բանկի վերահսկողական դերը։




