ԿարևորՄիջազգային

Ամեն ինչ՝ բացի Դոնբասից․ ինչի շուրջ են պայմանավորվել Թրամփն ու Զելենսկին

Ֆլորիդայում կայացած շուրջ երեք ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել են Ռուսաստանի հետ խաղաղության հասնելու գործընթացում զգալի առաջընթացի մասին։

Թրամփի խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել պայմանների մոտ 95 տոկոսի շուրջ, սակայն Դոնբասի հարցը մնում է հիմնական չլուծված կետը։ Նա այն անվանել է «կրիտիկական», ընդգծելով, որ կողմերը դեռ մոտենում են վերջնական համաձայնագրին։

Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը Դոնբասի հարցում հստակ է և չի համընկնում Ռուսաստանի պահանջների հետ՝ շեշտելով, որ Կիևի համար առաջնայինը անվտանգության երաշխիքներն են, ոչ թե տարածքային զիջումները։

Կողմերի գնահատմամբ՝ առաջիկա շաբաթներին խաղաղության համաձայնագրի պարամետրերը կարող են առավել հստակ դառնալ։

Կարդացեք նաև

Back to top button