
Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնի La Cinef ծրագրում հայ ռեժիսոր Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» անիմացիոն ֆիլմն արժանացել է Ոսկե արմավենու ճյուղի` գրավելով պատվավոր երրորդ մրցանակը և ընտրվելով ներկայացված ավելի քան 2400 ֆիլմերից։
Ինչպես հայտնում են Հայաստանի կինոյի հիմնադրամից, նախագիծն առաջին անգամ ներկայացվել էր անիմացիոն ֆիլմերի «ՌեԱնիմանիա» փառատոնում, որտեղ ստացել էր իր առաջին մրցանակը:
«Ձմեռն անվերջ» ֆիլմը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմը ստեղծվել է` ArtStep Studio-ի (Հայաստան), Rebel Frame-ի, Էստոնիայի արվեստի ակադեմիայի (Էստոնիա), Black Boat Pictures-ի (Ֆրանսիա) և White Boat Pictures-ի (Բելգիա) համատեղ արտադրությամբ։



Այս Ֆիլմը հիմնված է Սանկտ Պետերբուրգի ընտանեկան զույգի իրական պատմության վրա։ Այն սկսվում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի առաջին օրվանից և ցույց է տալիս իրադարձությունները այն մարդկանց տեսանկյունից, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են, բայց դեմ են պատերազմին։ Ֆիլմը ներկայացնում է պատերազմի առաջին ամիսը և հերոսների հետագա ճանապարհորդությունը դեպի Վրաստան։ Փորձությունները դառնում են զույգի օտարացմանը պատճառ, որը, ի վերջո, ավարտվում է բաժանումով։




