ԿարևորՄիջազգային

Թրամփը հայտարարել է նոր հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հակահրթիռային պաշտպանության համակարգ՝ «Ոսկե գմբեթ», ստեղծելու ծրագրերի մասին, որի ընդհանուր արժեքը կկազմի 175 միլիարդ դոլար։ Երեքշաբթի՝ մայիսի 20-ին, Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը նոր համակարգն անվանել է «հրթիռային վահան՝ հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար»։

Թրամփի խոսքով՝ նոր համակարգը կկարողանա խոցել հիպերձայնային, բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Այն կտեղակայվի ցամաքում, ծովում և տիեզերքում։

Դոնալդ Թրամփը նշել է, որ համակարգը պետք է գործարկվի իր նախագահական ժամկետի ավարտին՝ «մոտ երեք տարի հետո»։ Նրա խոսքով՝ կանադական իշխանությունները ցանկանում են միանալ հակահրթիռային պաշտպանության համակարգին, և բանակցությունները շարունակվում են։ «Ոսկե գմբեթ» ծրագրի ղեկավարը կլինի ԱՄՆ տիեզերական ուժերի փոխհրամանատար, գեներալ Մայքլ Գեթլեյնը։

Սպիտակ տան ղեկավարը չի նշել որևէ կոնկրետ երկիր, որը կարող է հրթիռներով սպառնալ Միացյալ Նահանգներին։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ «Ոսկե գմբեթը» կկարողանա որսալ հրթիռները, նույնիսկ եթե դրանք արձակվեն «աշխարհի մեկ այլ ծայրից կամ տիեզերքից»։

Կարդացեք նաև

Back to top button