ԿարևորՄիջազգային

Պատրաստ ենք աջակցել խաղաղության բանակցություններին. ասված է եվրոպացի առաջնորդների համատեղ հայտարարության մեջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Կիև ժամանաելուց առաջ հրապարակված համատեղ հայտարարությամբ ընդգծել են Ուկրաինային իրենց հավատարմությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ նրանք հանդես կգան լիարժեք և անվերապահ 30-օրյա հրադադարի կոչով։ Նման հրադադարի գաղափարն ի սկզբանե առաջարկել էր ԱՄՆ-ն՝ մարտ ամսին։ Ըստ հայտարարության, հրադադարը կարող է հնարավորություն տալ բանակցություններ վարել կայուն և երկարատև խաղաղության հասնելու համար։

«Մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ աջակցել խաղաղության բանակցություններին, քննարկել հրադադարի տեխնիկական իրագործումը և նախապատրաստվել խաղաղության լիարժեք համաձայնագրի ստորագրմանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Առաջնորդները հավելել են, որ մտադիր են «ուժեղացնել ճնշումը» Ռուսաստանի վրա, որպեսզի նա համաձայնի երկարատև հրադադարի պայմաններին։

Եվրոպացի առաջնորդները նաև նախատեսում են վիրտուալ հանդիպում անցկացնել այլ համաշխարհային առաջնորդների հետ՝ քննարկելու «միջազգային վստահության ուժ» նախաձեռնության ուղղությամբ առաջընթացը։

Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի՝ այս նախաձեռնությունը կարող է նպաստել Ուկրաինայի զինված ուժերի վերականգնմանը՝ խաղաղության հնարավոր համաձայնագրից հետո։

Կարդացեք նաև

Back to top button