Այսօր Հանրային ռադիոյի ուղիղ եթերում՝ «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդումը՝ Լուսինե Մուրադյանի և Մարինա Գրեգի հյուրընկալությամբ:
Օրվա հյուրերն են՝
Սերգեյ Ասատուրով` Միջազգային կարգի սպորտի վարպետ, Պրեմիում կարգի ֆիթնես մարզիչ, Աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն,
Վարդգես Մովսեսյան` բժիշկ-սրտաբան:
Հաղորդման թեման՝
Սպորտն ու բժշկությունը. Ինչպես ճիշտ մարզվել՝ չվնասելով առողջությունը։ Հյուրերը կբացահայտեն ֆիզիկական ակտիվության կարևորությունը երկարակեցության համար և կտան արժեքավոր խորհուրդներ առողջ ապրելակերպի վերաբերյալ:
Հաղորդման ընթացքում նաև՝
— Թարմ լուրեր և իրադարձություններ,
— Եղանակի կանխատեսում,
— Տարադրամի փոխարժեքներ,
— Քաղաքի երթևեկության վիճակ,
— Ընտիր երաժշտություն:
Միացեք մեզ և կիսվեք ձեր հարցերով ու կարծիքներով՝ ուղիղ եթերում:




