Սուրճ ու սեր առավոտից

Ռադիոյի տոնը միասին՝ սիրելի հաղորդավարների հետ. «Սուրճ ու սեր առավոտից»

📻Այսօր Հանրային Ռադիոն նշում է իր տոնը և այդ առթիվ «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդումը հրավիրում է բոլորիդ միանալու հատուկ տոնական եթերին։

🎙Եթերի հյուրասրահում կհանդիպեն սիրված հաղորդավարներ Տիգրան Հարությունյանը, Լուսինե Մուրադյանը, Սևակ Հակոբյանը և Մարինա Գրեգը։

💫Օրվա թեմաների շուրջ զրույցներից բացի, կշնորհավորենք նաև Տիգրան Հարությունյանին իր ծննդյան օրվա կապակցությամբ։

📌Հատուկ հյուրի կարգավիճակով եթերում կլինի Հանրային հեռուստաընկերության լրագրող Դիանա Զաքարյանը. նա կզրուցի մեր հաղորդավարների հետ ռադիոյի դերի ու կարևորության մասին։

Ինչպես միշտ, եթերում կլինեն՝

  • Թարմ լուրեր,
  • Եղանակի կանխատեսում,
  • Արտարժույթի փոխարժեքներ,
  • Մայրաքաղաքի փողոցների խցանումների մասին տեղեկություններ,
  • Ընտիր երաժշտություն։

☎️Բաց չթողնեք նաև ուղիղ եթերում ռադիոլսողների հետ կապը՝ զանգերի և հաղորդագրությունների միջոցով։ Միացեք մեզ այս տոնական օրը և դարձեք Հանրային Ռադիոյի անբաժանելի մասը։

Կարդացեք նաև

Back to top button