
ՀԱՊՀ–ի աշակերտական կազմը համապատասխան կրթական քայլերով ապագայում պատրաստ է զբաղվել գիտությամբ ու մասնագիտական աշխատանքով։ Սա այն եզակի հաստատությունն է, որտեղ կրթությունը սկսվում է նախակրթարանից, շարունակվում հիմնական, հետո ավագ դպրոցում, միջին մասնագիտական կրթությամբ, այնուհետև բարձրագույն կրթությամբ՝ իր 3 մակարդակներով։



Այստեղ իրականացվում են ծրագրեր, որոնք լուրջ ազդեցություն են ունենում երեխայի զարգացման ու հետագա ճանապարհի վրա։
- Կրթված սերունդ՝ հզոր հայրենքի երաշխիք։
- Ի՞նչն է ապահովում այս թեզը մանկապարտեզից բուհ կրթական ճանապարհին, ի՞նչ ուղղություններով են զարգանում պոլիտեխնիկի կրթական համալիրի սովորողները՝ մանկապարտեզի սաները, հիմնական և ավագ դպրոցի աշակերտները, քոլեջի, բուհի ուսանողները։



«Դպրություն» հաղորդման հյուրերն են ՀԱՊՀ Երևանի ԳՏՃՄ հիմնական դպրոցի տնօրեն Էլիզա Գյուլգյուլյանը, ՀԱՊՀ մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Անդրեասյանը և ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի համակարգող Լիդա Աղաջանյանը։




