Հասարակություն

Հայաստանն ունի ընտրության երկու տարբերակ, երկուսն էլ՝ ռիսկային. «Առանց տողատակի»

Գերտերությունների լուրջ պայքարի պայմաններում կա երկու ռազմավարություն։ Կամ բալանսավորված քաղաքականություն վարել, կամ քաղաքական որոշում է ընդունում միանալ ուժերից մեկին։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են տարածաշրջանային զարգացումների, աշխարհում ստեղծված իրավիճակի, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների և ռիսկերի մասին։

Մինասյանի խոսքով, Ուկրաինայում հակամարտության կարգավորումը դեռ երկար է ձգվելու։ Ապա և հարց է՝ կկարողանա՞ Ռուսաստանը, վերադառնալ Հարավային Կովկաս, թե՞ ոչ։

Մինասյանը նշել է, թե լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության լուրջ ճգնաժամ է ԱՄՆ-ում և ոչ միայն։ Ճգանաժամ է տիրում նաև տրանսատլանտյան գաղափարախոսությունը, հավաքական Արևմուտքի պառակտման վտանգ կա։ Քաղաքագետը նշել է, թե ԱՄՆ քաղաքականության մեջ ոչ մի բան կանխատեսելի չէ, պարզ չէ, թե Թրամփի քաղաքականությունն ուր կբերի։

Կարդացեք նաև

Back to top button