ԿարևորՄշակույթ

BAFTA- ի լավագույն ֆիլմը Հռոմի պապի ընտրության մասին պատմությունն է

Հռոմի պապի ընտրության մասին պատմող ուշագրավ «Կոնկլավ»-ը Կինոյի եւ հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիայի կողմից ճանաչվել է 2024 թվականի լավագույն ֆիլմ։

Լոնդոնում կայացած BAFTA-ի մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ռեժիսոր է ճանաչվել Բրեդի Կերբոտուն «Բրուտալիստ» ֆիլմի համար։ Երեք ժամանոց այս կինոնկարը Հոլոքոստը վերապրած ճարտարապետի մասին է։

Լավագույն դերասանուհին Մայքի Մեդիսոնն է՝ «Անորա» ֆիլմում ռուսախոս ստրիպտիզմի պարուհու դերի համար, իսկ դերասանը՝ Էդրիեն Բրոդին «Բուրտալիստ»-ում ճարտարապետի դերի համար։

Սովորաբար BAFTA-ն համարվում է Օսկարի գլխավոր փորձը։

Այս տարի Օսկարի մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 3-ին։

Կարդացեք նաև

Back to top button