
Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կազմակերպության նախագահ Ջեյմս Բարտոնը տարագիրների խնդրի ամբողջական լուծումը տեսնում էր նրանց տարհանման մեջ։ Հայերի մի մասը տարագրվել էր հունական կղզիներ։
Նրանց բավական ջերմ են ընդունում Հունաստանի կառավարությունն ու ժողովուրդը։ Նպաստամատույցն իր հերթին օգտակար է լինում հայ որբերի խնամատարության գործին։
Թեմային է անդրադառնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Թեհմինե Մարտոյանը։ «Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը և Հայկական հարցը»` մաս 3-րդ։




