ԿարևորՄիջազգային

Իսրայելը հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահին սպանվել է

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ուրբաթ օրը Բեյրութին հասցված հարվածների ժամանակ սպանել են «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլահին:

Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին ասել է, որ «երկար նախապատրաստվելուց հետո, իսրայելական զինվորականնենի վորջո իրականացրին Լիբանանում Նասրալլահի և Հեզբոլլահի շտաբները հարվածելու իրենց ծրագիրը՞:

«Ճիշտ ժամանակն էր, մենք դա արեցինք շատ ճշգրիտ կերպով»,- ասել է Հալևին:

«Ուղերձը շատ պարզ է. ով էլ որ սպառնա Իսրայելի քաղաքացիներին, մենք գիտենք, թե ինչպես կարող ենք հասնել նրանց՝ հյուսիսում, հարավում կամ ավելի հեռու»,- հայտարարել է բանակի ղեկավարը:

«Հեզբոլլահ»-ը դեռևս չի հաստատել լուրը: Սակայն «Հեզբոլա»-ին մոտ կանգնած աղբյուրը սեպտեմբերի 28-ին ասել է, որ Նասրալլայի հետ անցյալ երեկոյից կապը կորել է:

Բեյրութի հարավում օդային հարվածները շարունակվել են նաև շաբաթ առավոտյան:

Շեյխ Հասան Նասրալլան Մերձավոր Արևելքի ամենահայտնի և ազդեցիկ դեմքերից է: Նասրալլան տարիներ շարունակ չի երևացել հանրության առաջ՝ Իսրայելի կողմից սպանվելու մտավախության պատճառով: Նա առանցքային դեր է խաղացել «Հըզբոլլահ»-ի կայացման գործում և շարունակում է հարգված մնալ խմբավորման կողմնակիցների կողմից:

Նա 32 տարեկանում դարձավ «Հըզբոլլահ»-ի առաջնորդ 1992 թվականին, երբ իր նախորդ Աբբաս ալ-Մուսավին սպանվեց իսրայելական ուղղաթիռի հարվածից։

Կարդացեք նաև

Back to top button