
Այս պահին պարզ չէ, թե ի վերջո Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության համաձայնագիր կնքել ՀՀ-ի հետ, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է պայմանագիր կնքել, բայց նաև չենք կարող վստահ ասել, որ վերահաստատում է իր հավատարմությունը այդ երեք սկզբունքներին։ Անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այս հարցերը պարզաբանել»:
Նոյեմբերի 30-ին քարտեզների և սահմանների մասով նախատեսված է սահմանագծման հանձնաժողովների հանդիպում՝ ասել է Փաշինյանը։
«Փաստն այն է, որ մինչ այս պահը վստահություն չունենք, չնայած հայտարարել է, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց պետք է կոնկրետացնել` ի՞նչ նկատի ունի դա ասելով: Այս պարզաբանումը առաջիկա բանակցային գործընթացների հիմնական խնդիրն է»,- նշել է վարչապետը:
Տես նաև՝




