ԿարևորՔաղաքական

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի հետ համաձայնեցվել են խաղաղության և հարաբերությունների կարգավորման երեք հիմնական սկզբունքները, 2024 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ եթե կողմերը հետևեն այս համաձայնեցված սկզբունքներին, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական կդառնա։

«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը  այն ըմբռմամբ, որ ՀՀ տարածքը 29,800 քառակուսի կմ է, Ադրբեջանինը՝ 86,600 քառակուսի կմ։

Այս թվերի ճշգրտությունը նաև քննադատությունների առաջիկա թիրախ է դառնում, կլոր թվերի նկատմամբ ավանդական անվստահությունը այստեղ է աշխատում»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ թվերը վերցված են 1977 թվականին հրատարակված խորհրդային  հանրագիտարանից։

«Երկրորդ սկզբունքով կողմերը համաձայնվում են դելիմիտացիա իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է ելնել այն իրողությունից, որ խորհրդային միության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած ադմինիստրատիվ սահմանները  դարձել են պետական սահմաններ, որոնց անխախտելիությունը  ճանաչել են  Ալմաթիի հռչակագրով»,- ասել է Փաշինյանը։

«Երրորդ սկզբունքով բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա։ Դրանք գործելու են հավասարության հիմունքներով»,- ասել է Փաշինյանը։

Կարդացեք նաև

Back to top button