ԿարևորՀասարակություն

Հայտնաբերվել է վիրավոր լորաճուռակ​


Մայիսի 8-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում նկատվում է վիրավոր թռչուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հայտնաբերված թռչունը վիրավոր լորաճուռակ է (գրացված է ՀՀ Կարմիր գրքում):

Փրկարարները բռնել են թռչունին և տեղափոխել Երևանի Կենդանաբանական այգի:

Կարդացեք նաև

Back to top button