Չնայած ծնողները ցանկանում էին, որ դուստրը բժիշկ դառնա, նա ընտրեց լեզվագետի ուղին, իսկ մագիստրոսական ծրագիրը լրագրության ուղղությամբ էր: Աշխատանքային ուղին սկսել է թերթերին թղթակցելով, այնուհետև հեռուստատեսային տարբեր նախագծերում աշխատել է որպես համակարգող և լրագրող։
Տեսակով «անհանգիստ», փոփոխություններ սիրող Սվետլանան կանգ չառավ նույնիսկ ընտանիք կազմելուց և որդու ծնունդից հետո: Աշխատելով «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամում երևանյան եռուզերից հեռու՝ Լոռվա Դեբետ գյուղում, նա նաև հիմնեց «Դեբատուն» ընտանեկան բիզնեսը: